Միջազգային քրեական դատարանի դատավոր Քարիմ Խանը CNN-ի հետ զրույցում ասել է, որ իր գրասենյակը դիմել է միջազգային դատարան՝ ձերբակալման պահանջի վերաբերյալ առաջարկ ներկայացնելով «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Յահյա Սինուարի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումների և Գազայում պատերազմական գործողությունների ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով:
Սա առաջին դեպքն է, երբ միջազգային դատարանը ձերբակալման որոշման պահանջի դիմում է ստանում ԱՄՆ-ի դաշնակից բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ: