Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավոր պետք է ընտրի:
Թեկնածուն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականները երեկ ֆրակցիայի նիստին քննարկել են հարցը եւ ընդհանուր առմամբ հակված են ընտրել Դավիթ Խաչատուրյանին:
Չնայած որ ՔՊ-ականներից մի քանիսը վերապահումներ են ներկայացրել կապված նրա՝ տեղից տեղ շատ արագ տեղափոխվելու և եղբոր աշխատանքի հետ, բայց ՔՊ-ականներն այն կարծիքին են, որ Դավիթ Խաչատուրյանը խելացի մասնագետ է ու հակված են կողմ քվեարկել նրա թեկնածությանը:
Ք․ Մ․