Փաստաբանների պալատը մտահոգված է «Հարսնաքարի» գործով նիստում տեղի ունեցած միջադեպից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ և վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։

Այս և մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները (ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմի) նույնացվում են իրենց վստահորդների հետ։

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փաստաբանըչպետք է նույնացվի իր վստահորդի հետելնելովփաստաբանի կողմից իր մասնագիտականպարտականությունների կատարումից:

Փաստաբանին ատելության թիրախ դարձնելը հղի է վտանգավոր հետևանքներով և, եթե հասարակությունը չհարգի փաստաբանի մասնագիտական անձեռնմխելիությունը, ապա դա ուղղակիորեն խոչընդոտելու է արդարադատության կայացմանը։

Փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է նման վարքագիծը և կոչ է անում բոլոր փաստաբաններին, հնարավոր միջոցներով սաստել մյուս կողմի փաստաբանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերող Ձեր վստահորդներին։ Վաղը, նրանց տեղում կարող եք Դուք լինել:

Զուգահեռաբար կոչ ենք անում դատարաններին, նման դեպքերում կիրառել օրենքով նախատեսված միջոցներ, քանի որ այս բացասական երևույթը, երբ դատարանում չի պաշտպանվում փաստաբանի իրավունքները և պայմաններ չեն ստեղծվում փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելու համար, հավակնում է շարունակական բնույթ կրել:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ՝ Արա Զոհրաբյան:




Լրահոս