
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 07:00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: