ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ հոր տունը մի´ սարքեք առևտրի տեղ․ քաղաքականությունը առևտուր ա».Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերակատարները միշտ նույն են, նույն քաղաքական ուժերն են, որոնք հայտնի են. հիմա թե ինչ կերպարանքով հանդես կգան, իրենց նախասիրության հարց է: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարմանը»:

«Որեւիցե նոր բան այստեղ չենք տեսնում եւ որեւիցե անսպասելի ու անծանոթ բան չենք տեսնում: Այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում անցյալում, նույնը կրկնությունն է: Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով: Նույն մարդիկ են, նույն օրակարգն է, նույն նպատակն է: Ինչո՞ւ պետք է մենք նոր էմոցիաներ ունենանք հին իրադարձությունների վերաբերյալ։ Իմ հոր տունը մի´ սարքեք առևտրի տեղ․ քաղաքականությունը առևտուր ա»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 




Լրահոս