
Chatauqua Airlines ընկերության ինքնաթիռի օդաչուն պատահաբար փակված է մնացել օդանավի զուգարանում,-գրում է The New York Post-ը:Նյու Յորքի “Լա Գուրդիա” օդանավակայանում վայրէջք կատարելուց առաջ օդաչուն գնացել է զուգարան, սակայն դուռը փակվել է,եւ նա չի կարողացել վերադառնալ օդաչուի խցիկ:Նա սկսել է բռունցքներով հարվածել դռանը։ Ուղեւորներից մեկը լսել եւ մոտեցել է: Օդաչուն նրան ասել է, որպեսզի գնա և անձնակազմի մյուս անդամներին տեղեկացնի իր փակված լինելու մասին: Սակայն օդաչուի գործընկերները մտածել են, թե այդ մարդն ահաբեկիչ է եւ ներս չեն թողել՝ նրա մասին հայտնելով ցամաքային ծառայություններին: Նրանց խորհուրդ է տրվել միանգամից վայրէջք կատարել, իսկ ինքնաթիռը դիմավորելու են ուղարկվել ՀԴԲ-ի գործակալները: Այդ պահին օդաչուին հաջողվել է դուրս գալ զուգարանից: Հասնելով օդաչուի խցիկին՝ նա հայտնել է ցամաքային ծառայություններին, որ ոչ մի վտանգ չկա: