Փաստաբաններն այսօր՝ մայիսի 21-ին, գործադուլ են անում հարկերի բարձրացման դեմ։
Նրանք այսօր հրաժարվում են պաշտպանություն իրականացնել դատարաններում և այլ կառույցներում։
Նշենք՝ խնդիրն այն է, որ օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է բարձրացնել փաստաբանների հարկերը
Այժմ փաստաբանները վճարում են միայն 5 տոկոս շրջանառության հարկ, նախատեսվող փոփոխություններով կվճարեն 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ։
ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Հարություն Հարությունյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան