Աշխարհի մեծ ութնյակն այլևս չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ ութնյակի խմբի անդամ երկրների ղեկավարները Հաագայում որոշում են կայացրել կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը Ղրիմի անեքսիայի պատճառով:

Ինչպես հաղորդում է golos-ameriki.ru-ն, նման նախաձեռնության հեղինակն է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որի եվրոպական շրջագայության նպատակն է համոզել գործընկերներին քայլեր ձեռնարկել Ռուսաստանի տնտեսական և քաղաքական մեկուսակցման ուղղությամբ:

«Եվրոպան և Ամերիկան միասնական են Ուկրաինայի կառավարության և ուկրաինական ժողովրդին աջակցելու հարցում: Մենք կմիավորենք մեր ջանքերը, որպեսզի ստիպենք Ռուսաստանին վճարել իր գործողությունների դիմաց», -ասել է Օբաման:

Նույն օրը Օբաման յոթնյակի ղեկավարների արտահերթ նիստ էր հրավիրել, որում ընդունված հայտարարության մեջ երկրների ղեկավարները խոստանում են ավելի կարծր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ ` վերջինիս կողմից ագրեսիայի շարունակման կամ Ուկրաինայի արևելյան և հարավային շրջաններ ներխուժելու դեպքում:




Լրահոս