Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Անի Գրանդ հյուրանոցում հանդիպում է անցկացնում Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքի ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:00-ին տեղի կունենա փակ հանդիպում փորձագետների, վերլուծաբանների, քաղաքագետների և ՀԿ ներկայացուցիչների հետ, իսկ 19:00-ին Բագրատ Սրբազանը օրը կամփոփի Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների և և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան