Պետք է կենտրոնանալ շարժումը էլ ավելի մեծացնելու և հանրությունից էլ ավելի մեծ աջակցություն ստանալու վրա. Դավիթ Խաժակյանը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարծիք ունի խմբակցությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, ասաց.
«Թե՛ խմբակցությունը, թե՛ քաղաքական թիմն առհասարակ մշտապես քննարկում է ներքաղաքական, արտաքին քաղաքական իրավիճակը: Ռոբերտ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» կոչելն ինչքանով է օգնում այդ պայքարին, բայց եթե իմ տեսակետն եք ցանկանում լսել, խորհուրդ կտամ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» չանվանել: Դա ավելի շատ կոմիկ դաշտ է տեղափոխում այս ամեն ինչը»:

ArmLur.am-ը կապ հաստատեց շարժման աջակից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանի հետ, մեկնաբանություն ստանալու նպատակով.

«Իշխանականները ինչքան ասես կարող են նման հայտարարություններով հանդես գան, իմ երեկ չէ առաջին օրը արած հայտարարությունում եմ ասել եմ՝ եթե շարժումը տարանջատվի նախկին իշխանություններից ապա միայն կշահի, իսկ մնացյալ բոլոր զազրախոսություններին շարժման նկատմամբ, կարծում եմ իմաստ չունի ուշադրություն դարձնել»:
Նրա խոսքով՝ պետք է կենտրոնանալ շարժումը էլ ավելի մեծացնելու և հանրությունից էլ ավելի մեծ աջակցություն ստանալու վրա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս