Մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը հնարավոր է ապրիլի 28-ից առաջ Ազատության հրապարակում կազմակերպեն մեծ հանրահավաք ժողովրդի տրամադրությունը ևս մեկ անգամ ստուգելու և համոզվելու ` արդյոք հանրությունը կանգնած է իրենց կողքին, թե ոչ:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ՀՀ կառավարությանն ու նրա գործունեությանը հայտնելու են անվստահություն:
Armlur.am լրատվականն արդեն ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ, սակայն փորձեց պարզել նաև ԲՀԿ-ի դիրքորոշումը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը armlru.am լրատվականի հետ զրույցում ասաց, որ իրենց օրակարգում կա այդ հարցը և հանրահավաքի կազմակերպումը չի բացառվում:
-Իսկ որոշվա՞ծ է արդեն հանրահավաքի օրը:
–Ոչ, դեռ ֆիքսած օր և վերջնական որոշում չկա:
-Հանրահավաքով ժողովրդի տրամադրությո՞ւնն եք ևս մեկ անգամ ստուգելու, հանրահավաքի կազմակերպման նպատակը ո՞րն է:
–Հանրահավաքի կազմակերպման նպատակն այն է, որ հանրահավաքի անունից ասվի այն, ինչին միտված է այս չորս ուժերի գործունեությունը:
-Այսինքն ` այսպես ասած հասարակության «դաբրոյին» եք սպասո՞ւմ:
-Այո, այո:
Սոնա Դավթյան