![](https://armlur.am/wp-content/uploads/2014/03/բեն-լադենի-փեսա.jpg)
Նյու Յորքի դատարանը քննության է առել Բեն Լադենի փեսայի գործը: Սուլեյման Աբու Գեյթը, որը Բեն Լադենի դստրերից մեկի ամուսինն է, մեղադրվում է ահաբեկչության մեջ:
48-ամյա Աբու Գեյթը, որը «Ալ-Քաիդայի» ամենաազդեցիկ գործիչներից էր, ըստ մեղադրող կողմի, մեղսակից է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբելչությանը, որի արդյունքում զոհվել է 3000 մարդ:
Աբու Գեյթի դեմ դատավարությունը կսկսվի մարտի 25-ի առավոտյան: Նրան մեղավոր ճանաչելու դեպքում Բեն Լադենի փեսային սպառնում է ցմահ ազատազրկություն: