«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․, ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:
21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։
Ժողովուդ օրաթերթը ներկայացնում է իրական պատկեր
Աղքատության թվային պատկերը հետեւյալն է
• 2018թ․ – 23.5%
• 2019թ․ – 26.4%
• 2020թ․ – 27%
• 2021թ․ – 24․8%
• 2022թ․ – 24․8 %
2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։
Աղքատության մակարդակը, ըստ աղքատության վերին գծի, հետեւյալն է․
• 2019թ․ – 43,8%
• 2020թ․ – 47,6%
• 2021թ․ – 45,7%
• 2022թ․ – 41,3%
Ծայրահեղ աղքատությունը 2022թ․ կազմում է 1․2 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: