2024 թվականին կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի յոթ նիստ:
Նիստերում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին իրականացված 21 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները, այդ թվում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արուճի միջնադարյան ամրոց-դղյակի, Երևան քաղաքի Էրեբունի ամրոցի, ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի Շամիրամի երկաթեդարյան քաղաքատեղի և դամբարանադաշտի, ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի տարածքում գտնվող «Հին Արտաշատ մայրաքաղաք» քաղաքատեղիի և այլն:
Հանձնաժողովում քննարկվել և տրվել են 32 հնագիտական հուշարձանների տարածքում 2024 թվականին պեղումներ իրականացնելու թույլտվություններ (բաց թերթիկ), այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի Սբ Հովհաննես (Անապաստանաց) վանքում, ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի (Արգիշթիխինիլի քաղաքի) դամբարանադաշտում, Երևան քաղաքի «Կարմիր բլուր» հնավայրում և այլն: