Այսօր՝ մայիսի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարծիք ունի խմբակցությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, ասաց.
«Թե՛ խմբակցությունը, թե՛ քաղաքական թիմն առհասարակ մշտապես քննարկում է ներքաղաքական, արտաքին քաղաքական իրավիճակը: Ռոբերտ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» կոչելն ինչքանով է օգնում այդ պայքարին, բայց եթե իմ տեսակետն եք ցանկանում լսել, խորհուրդ կտամ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» չանվանել: Դա ավելի շատ կոմիկ դաշտ է տեղափոխում այս ամեն ինչը»:
ArmLur.am-ը կապ հաստատեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, հայտարարության մասին մեկբանաություն լսելու նպատակով, վերջինս պատասխանեց՝ «Վահագն Ալեքսանյան անուն ազգանունով պատգամավորին լուրջ չեմ համարում նրա խոսքերը կամ կարծիքը մեկնաբանելու համար»:
Էմմա Մարտիրոսյան