Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որով սահմանված են ռազմավարության գերակա ուղղությունները։ Միաժամանակ նշվել է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտի օրենսդրական շրջանակի բարեփոխման նպատակով լրամշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակման փուլում է սեյսմիկ պաշտպանության ոլորտային ռազմավարական փաստաթուղթը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սամեհ Նագիբ Վահբան ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արձագանքման ուղղություններով իրականացվող միջոցառումները և աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սեյսմիկ ռիսկի տեսանկյունից հատուկ նշանակության օբյեկտների վիճակը, շենք-շինությունների շինարարական նորմերի պահպանման և սեյսմիկ պաշտպանության ոլորտին վերաբերող այլ հարցեր։
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ընդգծել է աղետների ռիսկի քարտեզագրման և ծառայության տեխնիկական հագեցվածության ու արդիականացման կարևորությունը։
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՆԳ նախարարությանը՝ սեյսմիկ պաշտպանության և արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտներին ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու քննարկումները և մշակելու համապարփակ գործողությունների ծրագիր, որը կներառի նշված բոլոր ուղղությունները։