
Իսրայելը կշարունակի գործել Գազայի հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն ամբողջությամբ չի ոչնչացվել՝ չնայած Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հնարավոր որոշմանը վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր տալու մասին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Իսրայելը կտրականապես մերժում է այս կառույցի մեղադրանքները, դրանք համարում է անհեթեթ՝ հարձակվողներին և հարձակման զոհերին դնելով նույն գծի վրա, մենք շարունակում ենք ռազմական գործողությունը Գազայում մինչև անկլավում ՀԱՄԱՍ-ի իշխանության ամբողջական ոչնչացումը»,-ասել է նա:
Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներ Յահյա Սինվարի, Մուհամադ Դեյֆի և Իսմայիլ Հանիայի ձերբակալման օրդերներ տալ: