Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։
Առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։ Լավագույն եռյակում են նաև Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան և ամերիկուհի Կորի Գաուֆը։
Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 3 աստիճանով բարելավել է դիրքը և 69-րդն է։
1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 11 695 միավոր
2 (2). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 8138
3 (3). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 7638
4 (4). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 5673
5 (5). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 4550
6 (6). Մարկետա Վոնդրոուշովա (Չեխիա)՝ 4090
7 (8). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 3980
8 (7). Չժեն Ցինվեն (Չինաստան)՝ 3945
9 (9). Օնս Ժաբեր (Թունիս)՝ 3748
10 (10). Ելենա Օստապենկո (Լատվիա)՝ 3318