Բլոգեր Արթուր Չախոյանն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով բլոգեր Արթուր Չախոյանն ազատ է արձակվել:

Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Չախոյաի հետ ձերբակալվել էին նաև այլ քաղաքացիներն. նրանք նույնպես ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ շենքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի փորձ։ Կուսակցության հիմնադիրներից մեկը Թուրքիայում բնակվող, Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող, հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող և ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող, Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոփ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է։

Հանրության լայն շրջանակներին հայտնի բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» Հասարակական կազմակերպության հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը ու Սարգիս Բեգրակյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը կարողացել էին կասեցնել վերոնշյալ «թուրքական» կուսակցության հիմնադիր համագումարի կայացումը, ինչի ժամանակ էլ միջադեպ էր եղել և Չախոյանին ձերբակալել էին:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կայացվել է նշված անձանց ձերբակալելու որոշում։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակիցների շրջանակը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Այսօր լրացել է ձերբակալության ժամկետի 72 ժամը, և նրան ազատ է արձակել՝ կալանքի հետ ոչ համատեղելի խափանման միջոց ընտրելով:




Լրահոս