Հայաստանի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է, թե ինչպես են իրեն ժամանակին մեղադրել Մոսկվայի «Սպարտակի» հետ խաղը «վաճառելու» գործում:
«Ես գոլ բաց թողեցի Անդրեյ Տիխոնովի հարվածից հետո: Մենք հաշվի մեջ առջևում էինք 1-0 հաշվով, բայց իմ կոպիտ սխալի պատճառով բաց թողեցինք առավելությունը:
Շատ էի տխրել: Այն ժամանակ մեզ «Լադա 2106» մակնիշի մեքենաներ էին նվիրել: Խաղից հետո տուն վերադառնալու ճանապարհին մտածում էի վթարի ենթարկվելու մասին: Ակումբն ինձ աջակցում էր, սակայն մամուլը պնդում էր, որ ես միտումնավոր եմ երկու գոլ բաց թողել: Միշտ հավատացել եմ Աստծուն, սակայն դրանից հետո սկսեցի ավելի շատ եկեղեցի գնալ:
Պետերբուրգում բոլոր ֆուտբոլիստներին ճանաչում էին, փողոցում հանդիպած 10 մարդուց 7-ը ցանկանում էր լուսանկարվել ինձ հետ, բայց մնացած 3-ն ինձ դավաճան էին համարում:
Ես որոշեցի, որ հանուն հարազատներիս և ընտանիքիս հարկավոր է ապրել: Մեծ դժվարությամբ հաղթահարեցի ցավը, եկեղեցի այցելելը շատ օգնեց:
Ժամանակ առ ժամանակ հիշողությունները վերադառնում են, բայց արդեն ամեն ինչ անցյալում է»,- Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզչի խոսքերը մեջբերում է Sport24-ը:
1996-ին Ռոման Բերեզովսկին 2 տարօրինակ գոլ էր բաց թողել «Սպարտակի» հետ խաղում, այդ հաղթանակը մայրաքաղաքային ակումբին օգնել էր հերթական անգամ վաճել Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը: