ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում գտնվող ծաղկի խանութներից մեկի սեփականատեր հանդիսացող հայազգի Վահիկ Ղուկասյանը ձերբակալվել է՝ իր հաճախորդների բանկային ինֆորմացիան գողանալու եւ դրանց միջոցով նվեր քարտեր գնելու կասկածանքով։Ղուկասյանը հաճախորդների պլաստիկ քարտերն անցկացրել է էլեկտրոնային սարքի միջոցով եւ գրանցել է հաճախորդների բանկային հաշիվների ինֆորմացիան, այնուհետեւ այդ ինֆորմացիան վերակոդավորել է կրեդիտ քարտերի վրա եւ գնել է 100 դոլար արժողությամբ 19 նվեր քարտեր։Ոստիկանները Ղուկասյանի տանը հարյուրավոր վերակոդավորված կրեդիտ քարտեր, համակարգիչներ, կոշտ սկավառակներ, տպիչ սարքեր են հայտնաբերել։ Նրանք նաև Ղուկասյանի խանութից հայտնաբերել են կրեդիտ քարտի ինֆորմացիան քաշելու համար նախատեսված սարք։Ղուկասյանի հետ մեկտեղ բերման են ենթարկվել նրա կինն ու տղան՝ խարդախության կասկածանքով։
ԱՄՆ-ում հայ ծաղկավաճառ է ձերբակալվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ