ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չեմ բացառում Չախոյանի դեմ քաղաքական հետապնդումը»․մանրամասներ՝ Չախոյանի ձերբակալությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մայրաքաղաք Երևանում` «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ շենքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի փորձ։ Կուսակցության հիմնադիրներից մեկը Թուրքիայում բնակվող, Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող, հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող և ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող, Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոփ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է։

Հանրության լայն շրջանակներին հայտնի բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» hասարակական կազմակերպության հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը ու Սարգիս Բեգրակյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը կարողացել էին կասեցնել վերոնշյալ «թուրքական» կուսակցության հիմնադիր համագումարի կայացումը, ինչի ժամանակ էլ միջադեպ էր եղել և Չախոյանին ձերբակալել էին:

ArmLur.am-ը զրուցել է հայ ժողովրդական հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Գուրամ Բենկլյանցի հետ, ով մեզ հետ զրույցում դեպքի մասին մանրամասներ է հայտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս