«Նա պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ». Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շառլ Ազնավուր. ազգությամբ հայ ֆրանսիացի շանսոնիեն, ով փոխեց ֆրանսիական երգարվեստն ու մեծ հետք թողեց համաշխարհային երաժշտության վրա: Նրա երգերը թարգմանվեցին և երգվեցին աշխարհի տարբեր երկրներում, տարբեր լեզուներով:

Երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Վաղինակ Միքայելի Ազնավուրյանը ծնվել է 100 տարի առաջ այս օրը: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում շանսոնիեն տարբեր լեզուներով ձայնագրել է մոտ 1200 երգ, հեղինակել կամ համահեղինակ է եղել ավելի քան 1000 երգի:

Ծնունդով Ախլցխայից էրզրումցի հայրը և պոլսահայ մայրը ծանոթացել են Կոստանդնուպոլում, ամուսնանալուց հետո տեղափոխվել Հունաստան, ապա Ֆրանսիա: Փարիզում մեծացած Ծառլի կյանքում շրջադարձային է լինում երգչուհի Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը: 1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Փարիզի Օլիմպիա դահլիճում՝ ինչին անդրադառնալով ֆրանսիական մամուլը գրում է.«Ֆրանսիան ազնավուրացված է»:

Ստեղծագործական կյանքից բացի Ազնավուրը հսկայական հասարակական գործունեություն է ունեցել:

1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, իսկ 2017 թվականին որդու՝ Նիկոլայի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը։

1995 թվականից ի վեր եղել է Հայաստանի Հանրապետության դեպքը մի շարք միջազգային կառույցներում, 2008 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն ր մեկ տարի անց դարձել Շվեյցարիայում ՀՀ դեսպանն ու Հայաստանի ներկայացուցիչը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպություններում:

Աշխարհահռչակ շանսոնիեն մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին. հիշատակի ազգային տուրքի մատուցման արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է. «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս