
Ավելի քան 50 օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություն է ժամանել Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս զոհված պաշտոնյաների հրաժեշտի ու հարգանքի տուրքի արարողությանը։
Արարողության պաշտոնական հատվածը տեղի կունենա այսօր կեսօրին՝ նախագահի պաշտոնակատար Մոհամեդ Մոխբերի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիի ներկայությամբ։
Արտասահմանյան մասնակիցների թվում են 10-ից ավելի պատվիրակություն՝ պետությունների ղեկավարների մակարդակով, մոտ 20 պատվիրակություն՝ նախարարների մակարդակով, իսկ մնացածը՝ խորհրդարանների նախագահների, հատուկ բանագնացների, դեսպանների ներկայությամբ։