
“Ժողովուրդ”-ը գրում է` հնդիկները Նոյեմբերյանի սարերում երկու տեղ` Նոյեմբերյան քաղաքից 35 կմ հեռավորությամբ Չիբլլու և 25 կմ հեռավորությամբ Ոսկեպարի սարում ոսկի են որոնում և այդ նպատակով հորատման աշխատանքներ են կատարել: Այդտեղ անասնապահությամբ զբաղվող նոյեմբերյանցիներն ասել են, որ վերցնելով ընդերքից հանված նմուշները` հնդիկները տասն օր առաջ հեռացել են: Այդ տարածքները պետական պահուստային հողեր են: Նոյեմբերյանի սարերի հանքավայրերը ոչ թե զուտ ոսկու, այլ բազմամետաղ հանքավայրեր են: Նշենք, որ անցյալ տարվա ամռանն էլ հնդիկները Ոսկեպարի սարում երկրաբանական հետախուզման աշխատանքներ էին կատարել: