Սա թութակ չէ, այլ՝ աղջիկ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոդի արտի աշխարհի չեմպիոն Յոհաննես Ստոտտերն աղջկան վառ գունազարդված թռչուն է դարձրել:

Ինչպես գրում է adme.ru-ն, Իտալիայում բնակվող 35-ամյա նկարիչը 4 շաբաթ մշակել է աղջկան թութակ դարձնելու ծրագիրը: Այնուհետև 5 ժամ նա աղջկան պատել է հատուկ «շնչող» ներկով և շտկել բարդ դետալները: Արդյունքում՝ աղջկա ձգված ձախ ոտքը դարձել է պոչ, իսկ աջ ձեռքն ու ոտքը` թռչնի թև:

«Դա իսկապես բարդ աշխատանք էր ինձ համար: Ամեն օր չէ, որ հաջողվում է աղջկանից թութակ սարքել: Ինքը մոդելը ստիպված էր մի ամբողջ ժամ անշարժ դիրքում մնալ, մինչև հաջողվեց լուսանկարելու համար ճիշտ անկյուն գտնել», – ասել է նկարիչը:




Լրահոս