ՏԵՍԱՆՅՈԻԹ․ Մեր ռուլն ա, մեր ակցիան մի քաղաքականացրեք. վարորդը բարկացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդները գործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում: Ավտոբուսի վարորդները վրդովված են։

Հիշեցնենք, որ գործադուլին այսօր քաղաքապետարանից անդրադարձել են և նշել․

«Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:

Սա սաբոտաժային քայլ է՝ ընդդեմ բարեփոխումների:

Իրականացնողներն ու կազմակերպիչները կկրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս