ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սմբատ Կարախանյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ նաեւ ԱԺ նախագահին ՌԴ իրավապահները` հարուցված քրեական գործի շրջանակներում  կարող են մեղադրել զենքի եւ թմրաբիզնեսի առեւտրի մեջ: «Անհեթեթ,  սուտ եւ իրականությանը ակնհայտ չհամապատասխանող հայտարությունները մենք չենք մեկնաբանում»,- այսպես է պատասխանել ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը «Ժողովուրդ»-ի կողմից ուղարկված հարցերին: Մեր մյուս հարցին, թե ԱԺ նախագահը չի պատրաստվո՞ւմ դատի տալ հայտարարությունների հեղինակին, պատասխանել են. «Որեւէ քայլի դիմելուց առաջ պետք է ուսումնասիրվի իրավական պատշաճ հիմնավորումների առկայությունը: Դրանք լինելու դեպքում կդիմենք դատական պաշտպանության»: Նույն հարցը ուղղել էինք նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, բայց պատասխաններն առայժմ չկան: Հավելենք, որ իսկապես բավականին անհարմար իրավիճակ է ստեղծվել. Կարախանյանը լուրջ մեղադրանքներ է ներկայացրել, բայց հասցեատերերը հակադարձում են միայն «սուտ» է,  «անհեթեթ» է բառերով:




Լրահոս