ԱԺ-ում «Շիրակ» հայրենակցական միության աջակցությամբ երեկ տեղի ունեցավ մոտ 30 նկարչի 40-50 գործերի ցուցահանդես-վաճառքը, որը կգործի մինչև մարտի 28-ը ներառյալ:
Թե որքանով մեր պատգամավորները հետաքրքրություն կցուցաբերեն կտավների նկատմամբ, պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում, սակայն երեկ պատգամավորներն ընդամենը մի քանի րոպե մասնակցեցին բացման արարողությանն ու հեռացան:
Առայժմ կարծես թե միայն ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է, որը ոչ միայն հետաքրքրված է կտավներով, այլև արդեն 1500 դոլար արժողությամբ կտավ է գնել: