Կապիտալի արտահոսքը Ռուսաստանից կարող է հանգեցնել տնտեսության զրոյական աճի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը հայտարարել է, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում ՌԴ-ից միջոցների արտահոսքը կազմել է 35 մլրդ դոլար:
Հավանական է, որ 2014թ.-ին սպասվող 55 մլրդ դոլարի սպասվող արտահոսքը կգերազանցվի:
«Եթե տարվա արդյունքներով արտահոսքը կազմի 100 մլրդ դոլար, ապա ակնհայտ է, որ մենք կունենանք աճի զրոյական մակարդակ», – ասել է նա: Գրեֆը նաև նշել է, որ Ռուսաստանում առկա է ռեցեսիայի վտանգ: Նրա կարծիքով, ուկրաինական ճգնաճամի ձգձգումը լրջորեն կանդրադառնա Ուկրաինայի, Ռուսաստանի և ողջ աշխարհի տնտեսության վրա:
Տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչն իր հերթին նշել է, որ զարգացած երկրների հետ հարաբերությունների սառեցումն ինքնին շատ բացասաբար կանդրադառնա տնտեսության զարգացման և միջոցների արտահոսքի վրա: