Նախկին նախագահը մարսեց կաշառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի դատախազությունը որոշել է նախընտրական քարոզարշավի ժամանակ աֆրիկյան երկրների առաջնորդներից մոտ 20 մլն դոլար ստանալու մեջ մեղադրվող Ժակ Շիրակի եւ նախկին վարչապետ Դոմինիկ Վիլպենի դեմ քրգործ չհարուցել։ Սեպտեմբերին ֆրանսիացի փաստաբան Ռոբեր Բուրժին հայտարարել էր, թե ինքն անձամբ ժամանակին Շիրակին է փոխանցել փողերով լի ճամպրուկներ։ Նա նշել էր, որ Շիրակն ու Վիլպենը 10 տարվա ընթացքում մոտ 20 մլն դոլար են ստացել աֆրիկյան երկրների առաջնորդներից, ընդ որում, 10 միլիոնը՝  2002 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ։Ի դեպ,  Կոտ դ՛ Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի նախկին օգնականը վերջերս եվս հայտարարել էր, թե Շիրակը 2002-ին իր երկրից 3 մլն եվրո է ստացել՝ նախընտրական քարոզարշավի համար։Շիրակն ու Վիլպենը հերքել էին այդ մեղադրանքները ու սպառնացել զրպարտության համար դատի տալ Բուրժիին։ 




Լրահոս