ՏԵՍԱՆՅՈՒԹ․110 մլն դրամ՝ խոհանոցի կահույքի,133 մլն դրամ՝ ժամացույցների, 552 մլն դրամ նկարների հավաքածուի համար․ Արսենյանի թանկարժեք գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն արդեն ներկայացրել է 2023 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը, թեպետ դեռ մայիսի 31-ը ժամանակ ուներ։
Գուրգեն Արսենյանը  և ՔՊ-ական մի քանի պատգամավոր ևս, բացի նրանից, որ ունեն միլիոնավոր եկամուտներ, ունեն նաև ահռելի արժողությամբ թանկարժեք իրեր։
2023 թվականի հայտարարագրում 4 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի(թանկարժեք գույք) բաժնում հայտարարգրել է 16 թանկարժեք գույք։

Թանկարժեք գույքի շարքերում են հետևյալ առարկաները․
Ոսկյա ձուլակտոր 32 մլն 055 հազար դրամ,
Ճաշասենյակի կահույքի հավաքածու 300 հազար դոլար,
Արծաթյա սպասքի հավաքածու 48 հազար դոլար,
Ճաշի սպասքի անվանական հավաքածու 70 հազար դոլար,
Ժամացույց  51 մլն 300 հազար դրամ,
Ժամացույց 82 մլն դրամ,
Նկարների հավաքածու 143 մլն դրամ,
Ակոսափող հրացան 6 մլն դրամ,
Նկարների հավաքածու 154 մլն դրամ,
Հեռուստացույց 5 մլն դրամ,
Հյուրասենյակի կահույքի հավաքածու 18 մլն դրամ,
Ննջասենյակի կահույքի հավաքածու 62 մլն դրամ,
Ոսկյա հուշադրամների հավաքածու 18 մլն դրամ,
Հեռադիտակ 8 հազար 500 դոլար,
Նկարների հավաքածու 235 մլն 900 հազար դրամ,
Խոհանոցի կահույքի հավաքածու 110 մլն դրամ։

Հարկ է նշել, որ 82 մլն դրամանոց ժամացույցը և 110 մլն դրամանոց խոհանոցի կահույքի հավաքածուն ձեռք է բերվոլ հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, իսկ 32 մլն 55 հազար դրամ արժեցող ոսկյա ձուլակտորները՝ 2020 թվականին։

Հավելենք, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 443 հազար դրամ, որը կուտակվել է ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձից 9 մլն 983 հազար դրամ։ Եկամտի մյուս մասը կազմել է «ՅՈՒՆԻՔՈՐՆ ԳՐՈՒՊ»-ից ստացված շահաբաժնից և վարձակալության դիմաց ստացված վճարից 4 մլն 460 հազար դրամ։

 

 

Էմմա Միքայելյան




Լրահոս