
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է Պակիստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման շարունակականության մասին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։
«Իրանի Իսլամական Հանրապետության համար Պակիստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և մենք այս երկիրը համարում ենք եղբայր»,- ասել է Խամենեին՝ Թեհրանում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։ Վերջինս մասնակցել է Ռաիսիի հրաժեշտի արարողությանը։
Իրանի առաջնորդն ընդգծել է, որ հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը կշարունակի զարգացնել կապերը Պակիստանի հետ և իրականացնել Իրան-Պակիստան պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ապրիլին՝ Իսլամաբադ Ռաիսիի պաշտոնական այցի ընթացքում։