
Մայիսի 22-ին, ժամը 20:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փյունիկ գյուղի երկհարկանի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, մարվել՝ մայիսի 23-ին, ժամը 00:14-ին: Այրվել է 1-ին փողոցի երկհարկանի տներից մեկը (մոտ 65 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան: