
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դավթյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Դանիել Դավթյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,-նշված է որոշման տեքստում։