Գարիկ Պապոյանը քաղաքաշինական որևէ բանի չի տիրապետում․ Ծաղկաձորի համայնքապետը արձագանքում է Պապոյանի սկանդալային հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք գովազդային արշավներից հետո Ծաղկաձորում նոր մշակութային կենտրոն դառնալու հեռանկարներ ունեցող Coma club-ը չի բացվի, հայտնել է հումորիստ, դերասան, երաժիշտ Գարիկ Պսպոյանը, որի նախաձեռնությամբ էլ ակումբը պետք է գործեր Ծաղկաձորում։

«Տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը Ծաղկաձորի տուրիստական սեզոնն է։ Այն, ինչ արեց քաղաքապետարանը բացումից օրեր առաջ, չանելով դա գարնան պասիվ ամիսներին, ես համարում եմ, կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբությունների տոտալ անտիրապետում»,-սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութում բացատրել է Գարիկ Պապոյանը։ Նա նշել է՝ Coma club-ը եղել էր երազանք, որը դերասան, երաժիշտի խոսքով՝ պիտի «նոր, աննախադեպ մշակութային շունչ հաղորդեր Ծաղկաձորին՝ ստեղծելով նոր՝ երաժշտական «ուիքենդային» մշակույթ»։

Տեսանյութի նկարագրության հատվածում Գարիկը նաեւ հավելել է՝ «Էսքան պարտությունների ու հիասթափության մեջ, մեկ ա մեջտեղից կիսվելով ու իմ ունակությունների չափով փորձում եմ մի բան ստեղծեմ, մի օգուտ տամ մեր պետությանը: Բայց ախր մի քիչ էլ պիտի «պետությունենք» ուզեն..․»։

ArmLur.am-ը կապվեց Ծաղկաձոր խոշորացված համայնքի Նարեկ Հարությունյանի հետ, ով վստահեցրեց, որ մինչ Coma club-ի բացումը կհասցնեին ճանապարհի շինարարությունն ավարտել։

– Հարցը Գարիկ Պապոյանին ուղղե՞լ եք, նա կարծես սխալվել է այդ հարցում։ Այդտեղ զրոյից անցկացվում է ամբողջ թաղամասի ու քաղաքի կոյուղագիծ, որը չեմ կարծում թե խնդիր է։ Նշված ժամանակի մեջ էլ համայնքապետարանը տեղավորվում էր, այսինքն՝ եթե իրենք ուզում են մայիսի 31-ին բացում անեն, արդեն հասել ենք իրենց հատվածը։

-Այսինքն կստացվե՞ր այս հարցն առանց խնդրի լուծել։

– Այո՛, ուղղակի, երևի թե, մեր դերասան Գարիկ Պապոյանը քաղաքաշինական որևէ բանի չի տիրապետում։ Բայց եթե ինքը գար տեղում տեսներ ինչ աշխատանքներ են կատարում և ընդամենը 1-2 օր հետո ամբողջությամբ էդ աշխատանքները վերջացնելու էին և իրենց մայիսի 31-ի համերգին ոչնչով չէին խանգարելու։

Գարիկ Պապոյանը ո՛չ համայնքապետարան է դիմել, ո՛չ մեկին որևէ բան չի հարցրել։ Իսկ երբ նա ավարտական փաստաթուղթ է ստացել, այս նախագիծն արված էր և կոյուղագիծն արդեն անցկացնում էին անցած տարվանից, իսկ ինքը փաստաթուղթ ստացել է հունվար փետրվար ամիսներին։ Ոչինչ, բայց կարող էր հարցնել, հարցուփորձ անել, իմանար՝ երբ ենք ավարտելու։ Շինարարը ժամկետ ունի պետք է ավարտի և ավարտելու էր իր ժամկետի մեջ, իրենց դա չէր էլ խանգարում։

ArmLur.am-ը փորձեց կապվել նաև Գարիկ Պապոյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

Էմմա Միքայելյան




Լրահոս