ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դե՛ բարի ժամանց, կարող են ինձնից սկսել՝ ունեզրկելը, կյանքից զրկելը, բանտարկելը. Հայկ Մամիջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև այս օրն իրենք այդ ամենն անում էին առանց հայտարարելու, հետապնդում, ահաբերկում էին մարդկանց, հիմա արդեն սկսել են հայտարարել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքին։

«Դե, բարի ժամանց, կարող են ինձնից սկսել՝ ունեզրկելը, սպանելը, բանտարկելը։ Դրանից մեզնից ոչ մեկը չի վախենում»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, թե ընդդիմադիրները խանգարում են, որ Հայաստանը ուժեղ պետություն դառնա․

«Տարիներ հետ գնանք ու տեսնենք, թե մեր երկիրը ովքեր են ղեկավարել ու տեսնենք, թե ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում, շատ վատ էին վարվում՝ կա՛մ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ այդ մարդիկ մահանում էին, կա՛մ՝ ունեզրկվում։ Հիմա ձեզ ասում եմ՝ եթե ձեր չափը չճանաչեք կամ խանգարեք Հայաստանի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն։ Դուք պետք է լավ ճանաչեք ձեր չափը։ Այդ գործիքները, որ կիրառել եք 20 տարի, կկիրառվի ձեր դեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս