ՖՈՏՈ․ Քաղաքապետարանում էլ իրենց ծանոթներին գտնում են, ոչ դիմումը հասնում է վերև, ոչ էլ. Նոր Նորքի բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչները ArmLur.am-ին ահազանգում են, նրանց խոսքով՝ արդեն 2 ամիս է, ինչ 28-րդ շենքի բակը վատ վիճակում է, բազում անգամներ դիմել են տարբեր պետական կառույցների, սակայն իրենց խնդիրը դեռ լուծում չի ստացել:
Մեզ հետ զրույցում Նոր Նորքի բնակիչներից Ռիտան պատմում է, որ շենքի դիմացի հատվածում պետք է կառուցվեր պատնեշ, բայց սկզբում պետք է մաքրեին այդ հատվածը աղբից:

Նրա խոսքով՝ կառուցապատողները շահել են տենդեր. «Բոլոր նորմերը խախտված ա, ոչ պայմանագիր կա, ոչ պրոեյկտ կա, մեծ խախտումներ կան:
«Դա մեր հանգստի գոտին ա: Պրոյեկտը փոխած ա, իրենց պատն են կառուցում ի օգուտ իրենց զավթած հողատարածքի, չեն ուզում էդ հողատարածքը քանդվի, այդտեղ սանիտարական ահավոր վիճակներա»:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյակ է խնդրից, հրահանգել է՝ կառուցեն այնպես, ինչպես առաջարկել են բնակիչները, սակայն այլևս չեն կարողանում կապ հաստատել Երևանի քաղաքապետի հետ՝ խնդրի մասին տեղեկացնելու համար:

Կառուցապատողներից մեկին զանգել են բնակիչները, ասել են ՝ դիմեք քաղաքապետարան: «Քաղաքապետարանում էլ իրենց ծանոթներին գտնում են, ոչ դիմումը հասնում է վերև ոչ էլ: Անձնական նամակ ենք գրել Ավինյանին, ինքը այս ամենից տեղյակ ա: Անձրև էլ գալիս ա սաղ ցեխ ա լինում, ասֆալտ չկա, ցեղի վրայով ենք քայլում: Կառուցապատողները ասել են՝ մենք մեջք ունենք: Ամբողջ շենքի բնակիչներին ասել է՝ ստեղ ոչ մի բախչա չի քանդվելու»-ասում է Ռիտան:

Տեղի մյուս բնակիչներից մեկը ասում է՝ «հիմանականում խնդիրը առաջացավ նրանից, որ ամեն շենք ունի իր շենքի դիմային տարածքը, որը օգտագործվում է շենքի նպատակների համար: Քանի որ մենք քաղաքապետին բացատրեցինք, որ ուզում ենք լինի այնպես, ինչպես 29-ը շենքը: Քաղաքապետը իր համաձայնությունը տվեց, ով տենդերը կդնի այդ ձևով կկառուցի, այս մարդիկ որոշեցին, որ պետք ա, դեպի մեր շենք անեն, դիմացի գարաժները քանդեն, որ իրենց տարածքները մեծանա: Պարզվում ա տենդեր շահողը դառել ա վերևի շենքի ամենասիրուն այգու տերը, որը որ ավելի է վրդովեցնում բոլորին: Գնալով տարածքը ավելի փոքրացնում են ի վնաս մեր շենքի»:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատեց Երևանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:




Լրահոս