Բագրատ սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը մայիսի 18-ին հանդիպում էր ունեցել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ օրը կայացած փակ հանդիպումից:

Այսպիսով, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները միակարծիք են եղել, որ ժամանակավոր կառավարության ձեւավորման դեպքում վարչապետի թեկնածուն պետք է հենց Բագրատ Սրբազանը լինի ու առաջարկել են կազմել այդ ամենը արձանագրող փաստաթուղթ եւ բոլորով ստորագրել այն: Այսինքն՝ թղթի վրա արձանագրեն, որ ապագա վարչապետը Բագրատ Գալստանյանն է, ու այդ փաստաթղթում բոլոր ներկաների ստորագրությունները դրվեն:

Բագրատ Սրբազանը չի համաձայնել եւ որեւէ թուղթ չի ստորագրել:

Հանդիպումից հետո Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ մինչ իր թեկնածությունն առաջադրելուն համաձայնություն տալը՝ պետք է Վեհափառի համաձայնությունը ստանա:

Երեկ էլ հայտարարեց, որ արդեն կիրակի՝ մեծ հանրահավաքի օրը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը. այնպես որ, հետաքրքիր անակնկալներով լի հանրահավաք է սպասվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս