Կրեմլում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի միջև բանակցությունները։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ բանակցությունները մեկնարկել են տետ ա տետ ձևաչափով զրույցով։
Պետությունների ղեկավարները ծրագրում են քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը։ Օրակարգում է նաև ռուս-բահրեյնյան համագործակցության վիճակը և հեռանկարները առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։