
Կատալոնական «Բարսելոնայի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մարկ Բարտրան, որն այժմ հանդես է գալիս իսպանական «Բետիսում», պատմել է ընկերուհու հետ տարօրինակ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է La Resistencia-ն:
Համաձայնագրով սահմանված է, որ 33-ամյա ֆուտբոլիստն ու Ջեսիկա Գոյկոեչեան պարտավոր են ամեն օր զբաղվել սիրով: Սոցցանցերում 1.8 միլիոն հետևորդ ունեցող մոդելը խոստովանել է, որ նախաձեռնության հեղինակը Բարտրան է:
Մարկ Բարտրան կատալոնական ակումբի կազմում 2 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: