
Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի շինհրապարակներում: Հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Երևանի շինհրապարակներում օդի որակի չափիչ սարքեր միայն 16-ում է տեղադրվել: Դրանց մի մասում բացակայում են փոշեպաշտպանիչ ցանցերը, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքի օդի աղտոտմանը:
Առկա խնդիրներն արձանագրվել են, 30 կառուցապատող տուգանվել է: