
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հուղարկավորվել է Մաշհադում՝ հայրենի քաղաքում: Հաղորդում է Tasnim-ը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։
«Զոհված նախագահը վերջին անգամ ծիսական պտույտ է կատարել իմամ Ռեզայի դամբարանի շուրջ և հավերժ հանգչել խաղաղության մեջ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: