Armlur.am լրատվականը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց ` ի՞նչ հետևություններ է արել ԲՀԿ-ն և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով ` Դավիթ Սարգսյանը շատ փոքր մարդ է, որ ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը լուրջ քննարկեն իր ելույթը: «Կարծում եմ, որ Ստեփան Մարգարյանը շատ հստակ պատասխանեց այնքան, ինչքան արժանի է Դավիթ… կներեք ազգանունը ի՞նչ էր»,- ասաց ԲՀԿ պատգամավորը ` այս կերպ արտահայտելով իր վերաբերմունքը ֆինանսների նախարարի նկատմամբ:
-Տիկին Զոհրաբյան, իսկ մտավախություն չունե՞ք, որ իշխանությունը կարծես թե անցնելով հակահարձակման, կարող է Գագիկ Ծառուկյանի գործունեությունից ինչ-որ դրվագներ հրապարակի:
-Գագիկ Ծառուկյանի գործունեության մեջ դրվագ չկա, հետևաբար իհարկե, մտավախություն չկա: Իշխանությունը կարող է գործել այնպես, ինչպես ցանկանում է: Մեզ իրենց գործունեությունը չի հետաքրքրում:
Սոնա Դավթյան