
Իսրայելը մանրամասն, նշանակալից և նույնիսկ անսպասելի ծրագրեր ունի՝ վերականգնելու անվտանգությունը հյուսիսային սահմաններում, որպեսզի իսրայելական տարհանված բնակավայրերի բնակիչներին վերադարձնեն իրենց տները: Այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն` Իսրայելի Պաշտպանության ուժերի հյուսիսային հրամանատարության (IDF) շտաբ կատարած այցի ժամանակ, հայտնում է նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակը։
«Ես թշնամու հետ չեմ կիսի այն ծրագրերը, որոնք նախատեսված են երկու բան անելու համար՝ վերականգնելու անվտանգությունը հյուսիսում և վերադարձնելու բնակիչներին իրենց տները: Մենք վճռական ենք այս երկու նպատակներին հասնելու համար»,- ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը «մշտապես գործում է հյուսիսային ճակատում»։