Չեխիայի նախագահը վնասվածք է ստացել մոտոցիկլետ վարելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի նախագահ Պետր Պավելը վնասվածք է ստացել մոտոցիկլետ վարելիս և զննում է անցնում Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Այս մասին պետության ղեկավարի վարչակազմը հայտնել է X-ի պաշտոնական էջում:

«Հանրապետության նախագահը վնասվածք է ստացել մոտոցիկլետ վարելիս, նրա վնասվածքները լուրջ չեն, սակայն դրանց պատճառով Կենտրոնական զինվորական հոսպիտալում կարճ զննում է անցնում»,- ասվում է փաստաթղթում։

Պավելը, ով այս տարի կդառնա 63 տարեկան, մոտոցիկլետների երկրպագու է։ Ազատ ժամանակ սիրում է մոտոցիկլետ վարել։ Նախագահը՝ չեխական բանակի պաշտոնաթող գեներալը, բժիշկների կարծիքով գերազանց ֆիզիկական մարզավիճակում է։




Լրահոս