Հանրակրթական դպրոցներում «Վերջին զանգ»-ն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 24-ին, հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգ»-ը:

Հանրակրթական դպրոցներում մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները:

Այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատությունում։

Հիշեցնենք՝ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։

Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ:

Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները:




Լրահոս