Բնապահպանները մերժում են ՀՀ վարչապետին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Արմենիա Մաիրոթ» հյուրանոցում  տեղի ունեցած Հանքարդյունաբերության և մետալուրգիայի (մետաղագործության) ոլորտի կոնֆերանսում արձանագրված սկանդալից հետո ՀՀ կառավարությունը որոշել է արձագանքել խնդրին: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնապահպան ակտիվիստներին է դիմել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և նրանց հրավիրել կառավարություն ՝  երկխոսության ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:

Արդյո՞ք բնապահպաններն ընդունել են գործադիր մարմնի առաջարկը: Armlur.am-ը փորձեց Համահայակական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանից պարզել ՝  կգնա՞ն կառավարություն ՝ վարչապետի հետ երկխոսելու:

«Այս պահին մենք երկխոսելու կարիք չունենք կառավարության հետ, քանի որ 2-3 տարի բարձրաձայնում ենք բնապահպանական խնդիրների մասին: Այդ երկխոսության առաջարկը պետք է վաղուց լիներ, այլ ոչ թե այսօրվա կոնֆերանսից հետո: Ու ընդհանրապես, կոնֆերանսը պետք է կայանար հենց պոչամբարների մոտ, և պետք է պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնց պատճառով մենք այսօր կանգնած ենք բնապահպանական աղետի առջև»,- եզրափակեց իր խոսքը Լևոն Գալստյանը:




Լրահոս