
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները:
Ըստ հետաքննության՝ նախագահին տեղափոխող կործանված ուղղաթիռի կորպուսի վրա փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել: Ուղղաթիռը հրդեհվել է միայն լեռանը բախվելուց հետո՝ բարձրություն հավաքելու ժամանակ: Վթարի ենթարկված ուղղաթիռի օդաչուն կարողացել է կապ հաստատել մյուս երկու ուղղաթիռների օդաչուների հետ:
Նշվում է նաև, որ ուղղաթիռի որոնողական աշխատանքները ձգվել են ամբողջ գիշեր մառախուղի, ցրտի և դժվարանցանելի տեղանքի պատճառով, վթարի վայրն էլ հայտնաբերել է իրանական անօդաչու թռչող սարքը: