Ի հեճուկս առկա վարչական դատարանի որոշման ( ՎԴ/9949/05/23) որը պարտադրում է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանին կասեցնել շինարարությունը Օրրանի հարևանությամբ, Ա. Հովհաննիսյանը արհամարհելով դատական որոշումը, շարունակում է ապօրինի շինարարական աշխատանքները։
Հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների ուշադրությունը անմիջապես արձագանքելու այս անօրինական գործողությանը։
Հիշեցնենք, որ Օրրան բարեգործական կազմակերպությունը ահազանգում է իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։
Օրրանը բարեգործական կազմակերպություն է, որը Երևանում և Վանաձորում արդեն 24 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին և երեխաներին։